ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Մղձավանջը շարունակվելու է, քանի դեռ մղձավանջի արմատը չենք վերացրել

Մղձավանջը շարունակվելու է, քանի դեռ մղձավանջի արմատը չենք վերացրել
19.04.2025 | 12:07

Շատ կարևոր է հասկանալ մեկ պարզ բան: Երբ որ գրզոյի նման ոչնչությունը հակաարցախյան հերթական ատելության քարոզչությունն է իրականացնում, դա պատահական դրսևորում չէ:

Դա լեզվի սայթաքում չէ, կամ նմանատիպ մի բան չէ: Երբ որ ալենի նման ոչնչությունն ասում է, որ իբրև թե արցախցիները չեն կռվել, դա պատահականություն չէ: Երբ որ լրատվական դաշտում գործող պրոիշխանական խոսնակ անունով աղբակույտը ամենօրյա ռեժիմով ատելություն է տարածում արցախցիների նկատմամբ, դա պատահականություն չէ:

Այն, ինչին մենք ականատես ենք ամենօրյա ռեժիմով, դա քաղաքական ծրագիր է, որն իրականացվում է ռեժիմի կողմից:

Եվ հետևաբար հարցի լուծումը ևս քաղաքական տիրույթում է:

Էս մղձավանջը չի վերանալու, քանի դեռ չենք հեռացրել և քրեական պատասխանատվության չենք ենթարկել մղձավանջի հիմքը հանդիսացող և այն սնող վարչախմբին, նիկոլներով, ալեններով, գրզոներով և մնացած բոլորով հանդերձ:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3400

Մեկնաբանություններ